Սպիտակ տանը հերքել են լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե Ուկրաինայում են գտնվում Blackwater մասնավոր զինվորական ընկերության և նման այլ ընկերությունների վարձկաններ: Համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Լորա Լուկաս-Մագնուսոնը:
Նրա խոսքով, նույն պատասխանն են ստացել նաև գերմանացի լրագրողները, որոնք դիմել էին ԱԱԽ այդ հարցով: Նա հավելել է, որ ընկերությունը, որի մասին խոսք է գնում, «արդեն երկու ամիս է հրապարակայնորեն հերքում է» իր հասցեին հնչող մեղադրանքները:
Որոշ գերմանական լրատվամիջոցների տեղեկություններով, Ուկրաինայի արևելքում Կիևի ուժերին աջակցող Blackwater-ի 400 զինվորների ներկայության մասին տեղեկատվությունը ստացվել է ամերիկյան հատուկ ծառայություններից, և գերմանական հետախուզության կողմից զեկուցվել է Գերմանիայի քաղաքական ղեկավարությանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ ուկրաինական իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Blackwater-ի վարձկանները Ուկրաինայի ՆԳՆ-ի «Սոկոլ» հատուկ նշանակության ջոկատի համազգեստով Կիևի իշխանությունների կողմից ուղարկվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզ` բողոքի ճնշման համար:
Blackwater ընկերությունը հայտնի է դարձել Իրանում պատերազմի ժամանակ իր աշխատակիցների կողմից խաղաղ բնակչության սպանությունների և զենքի մաքսանենգության հետ կապված: