ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկումներն անձնական հարթությունում չեն․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»  թերթը գրում է. ««Ես իմ խոսքում որեւէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը։ Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլեւ տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել։ Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության մեջ կհասնենք ճշմարտության բացահայտմանը։ Նաեւ՝ շնորհավորում եմ Արթուր Ջավադյանին», – «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ունեք Արթուր Ջավադյանի դեմ, այսպես արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Բանն այն է, որ նախօրեին ԿԲ-ի հաշվետվության ներկայացման եւ ԿԲ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորն իր ելույթում հակադարձելով Արթուր Ջավադյանին՝ ասել էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հնարավոր չէ վերականգնել, քանի որ ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչել։ «Ինչո՞ւ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, եւ ցանկացած փաստաթուղթ, որն իր մեջ կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման, ինչո՞ւ եք նորից կրքեր լարում, չի կարելի», – ասել էր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի կրքոտ դիտարկումները, մեր տեղեկություններով, վիրավորել են ԿԲ նախագահին, եւ վերջինս «մեսիջներ» է փոխանցել պատգամավորին՝ իրեն ուղղված  անձնական հանդիմանանքի համար։ «Առավոտի» դիտարկմանն արձագանքելով՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ իր դիտարկումներն անձնական հարթությունում չեն, ինքը խոսել է համակարգային խնդիրների մասին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս