Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը որոշել է շվեյցարական դատարան հայց ներկայացնել «Կուբան» ֆուտբոլային ակումբի դեմ: Սելյուկը հայտարարել է, թե Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի տրանսֆերը՝ «Կուբանից»- «Սպարտակ» ոչ օրինական էր:
Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ՝ կապված Օզբիլիսի նկատմամբ Սելյուկի հայցի հետ:
Սելյուկը պնդում է, որ Օզբիլիսի իրավունքները 50%-ով պատկանում են իրեն, իսկ 50%-ն էլ «Կուբանին», և վաճառելով ֆուտբոլիստին 6 մլն եվրոյով, նրանք չեն ստացել Սելյուկի համաձայնությունը: