Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը կազմակերպել է եռօրյա բարեգործական համերգաշար նվիրված երեխաների պաշտպանության օրվան:
Համերգները կանցկացվեն`
Հունիսի 1- ին ժամը 13 00 -ին Գյումրիում` Վ. Աճեմյանի անվան դրամատիկ թատրոնում, Հունիսի 2- ին ժամը 14- 00 -ին Վանաձորում` Շառլ Ազնաուրի անվան համերգասրահում, Հունիսի 3- ին ժամը 15 -00 -ին ` Երևանի Օպերային թատրոնում:
Տեղեկացնենք, որ հիմնադրամի նախաձեռնող խումբը մինչ համերգները այցելեց մանկատներ, ծանոթացավ նրանց խնդիրներին և հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ որոշվեց, որ համերգային ծրագրից հետո լինելու է աջակցություն մանկատներին:
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, օպերայի, բալետի և թատրոնի մասնագետները կայցելեն մանկատներ, կընտրեն այն երեխաներին, որոնք ունեն երաժշտական, պարային և թատերական ունակություններ ողջ տարվա ընթացքում, կանցկացնեն վարպետության դասեր: