Ձգտում ենք նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Ռոյս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը հայտարարել է, որ նա և իր թիմակիցները մտադիր են նվաճել 2014թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է Bundesliga. de-ն:

Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստը ընդգծել է, որ Յոահիմ Լյովի սաները պետք է ցույց տան իրենց ուժը ոչ թե խոսքով, այլ` գործով:

«Մենք ցանկանում ենք խաղադաշտում ցույց տալ, որ հիանալի թիմ ունենք, որը ձգտում է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը», – հայտարարել է Ռոյսը:

Հիշեցնենք, որ առաջնության խմբային փուլում գերմանացիները պետք է խաղան Պորտուգալիայի, ԱՄՆ-ի և Գանայի ազգային հավաքականների հետ:




Լրահոս