Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ի թղթակիցը, ԱԺ-ում մի քանի պատգամավորներ ալկոհոլի ազդեցության տակ են, որը ակնհայտ երևում է նրանց վարքագծից:
Armlur.am-ի թղթակիցն ԱԺ-ից հայտնեց, որ ալկոհոլ օգտագործած պատգամավորներից մեկն էլ Առաքել Մովսիսյանն է (Շմայս), որին ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այսպես ասած, կիսագրկած պարբերաբար հեռացնում է ԱԺ դահլիճից, սակայն Առաքել Մովսիսյանը նորից հետ է վերադառնում և իր սուրբ պարտքն է համարում ռեպլիկներ բաց թողնել հատկապես իշխանությանը քննադատողների հասցեին: