Ճապոնիայում 2 դդում աճուրդով վաճառվել է 25.000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ճապոնական Խոկկայդո կղզու Յուբարի քաղաքում աճեցված երկու բարձրակարգ դդում Սապպորոի աճուրդում վաճառվել են 24,6 հազար դոլարով, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

«Ես հույս ունեմ, որ դդումները մարդկանց մոտ հետաքրքրություն կառաջացնեն Խոկկայդոի արտադրանքի նկատմամբ», – հայտարարել է տեղի ընկերության նախագահ Կենիտիրո Նամերիկավան, որը հաջողութնուն է ունեցել աճուրդում:

Այս աճուրդն առաջինն էր Ճապոնիայում բերքահավաքի նոր սեզոնը սկսվելու հետ կապված: Ինչպես նշում են ճապոնական լրատվամիջոցները, դդումը այդ երկրում արժեքավոր նվեր է համարվում:




Լրահոս