Թաիլանդի զինվորական խունտայի ղեկավար գեներալ Փրայուտ Չան Օչան ինքն իրեն նշանակել է երկրի վարչապետի պաշտոնակատար: Գեներալը մտադիր է երկրի անցումային կառավարությունը գլխավորել այնքան ժամանակ, միչև նոր ռազմական ռեժիմի ղեկավարությունը չի վստահի երկրի ղեկավարությունը «որևե մեկին հիմնական հիմունքներով»: Թաիլանդի զինվորականները արգելել են երկրից հեռանալ որոշ ազդեցիկ քաղաքական գործիչներին, այդ թվում նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին: Երկիրը լքելու արգելքը տարածվում է 155 անձանց վրա:
Մայիսի 23-ին ցամաքային զորքերի շտաբ են սկսել ժամանել նոր զինվորական ղեկավարության կողմից հրավիրված անձինք: Նրանց թվում են նախկին վարչապետ Յինգլակ Չինավատան, ինչպես նաև մայիսին նրան փոխարինած Նիվատհամրոնգ Բունսոնգպաիսան: Նրանց թվում կան նաև ընդդիմության ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք զրույցից հետո ազատ են արձակվել, սակայն զրույցի բովանդակությունը առայժմ չի հրապարակվում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: