Բարեկամավան գյուղի գյուղապետ Գագիկ Աբազյանը armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ադրբեջանից հնչած կրակոցներին, ասաց, որ նախահարձակ են եղել ինչպես միշտ ադրբեջանցիները, որոնք կրակել են դիրքերի վրա: «Մերոնք պատասխանել են կրակոցներին: Դրանից հետո ադրբեջանցիները անկանոն կրակել են գյուղի վրա, բայց բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան»,- մանրամասնեց գյուղապետը:
Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցները հնչել են նախ կեսօրին, ապա ժամը 17:00-ի կողմերը:
«Այդ ժամանակ արդեն կրակեցին գյուղի վրա, մինչ այդ էլ զինվորական մեքենայի վրա են կրակել»,- մանրամասնեց նախկին գյուղապետը` հավելելով, որ կրակոցներից մի փոքր վնասվել է իր առանձնատունը. «Պոկվել է մի քանի թիթեղ, որն ընկել է տան մեջ: Բարեբախտաբար, մենք այդ առանձնատանը չենք բնակվում: Մեր տունը դրա կողքին է»:
Սոնա Դավթյան