Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Երևան-Սևան ավտոճանապարհին Ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում են ընթացող բոլոր ավտոմեքենաները, մասնավորապես` թանկարժեք` պարզելու համար մեքենայում զենք-զինամթերք կա, թե՝ ոչ:
Հավանաբար, սա կապված է նախօրեին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում հնչած կրակոցների հետ: Պատճառն այն է, որ կրակոցներ արձակելուց հետո, ականատեսների փոխանցմամբ, մի քանի թանկարժեք մեքենա է լքել դեպքի վայրը:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնից Armlur.am-ին տեղեկացրին, որ արտասովոր ոչինչ չկա, և ոստիկանները ծառայություն են իրականացնում: