ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ»-ի մասնակցի անունը դեռ անհայտ է, բայց սոցիալական կայքերի ակտիվ քննարկումները հաշվի առնելով` հավանական թեկնածուներից մեկը «Դորիանս» ռոք խումբն է: Իսկ թե ինչ են մտածում խմբի անդամներն այս հարցի շուրջ եւ պատրաստ են արդյոք մասնակցելու, մեկնաբանեց խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը, ով նկատեց, որ այստեղ ամենակարեւորը պատվիրակության բոլոր անդամների անվտանգության ապահովումն է: Եթե դա ապահովվի, ապա նա  ճիշտ է համարում մասնակցությունը: Պրոդյուսերը փաստեց, որ իրենք երբեք «Եվրատեսիլ»-ին մասնակցելու հիվանդությամբ չեն տառապել, սակայն Ադրբեջանի հաղթանակից հետո բազմիցս հայտարարել են, որ անվտանգության ապահովման դեպքում պատրաստ են ներկայացնել Հայաստանը Բաքվում, եթե նրանց այնտեղ ցանկանան տեսնել:
Վահագն Գեւորգյանը նշեց, որ շատ երիտասարդ արտիստներ  կան, որոնք շատ հայտնի չեն, բայց տաղանդավոր են, օրինակ` Նանե Դովլաթյանը, «Reincar-nation»-ը, «Bambir»-ը, «Empyray»-ը, եւ նրանք կկարողանան  պատվով ներկայացնել  Հայաստանը: Հիշեցնենք, որ Հայաստանը որոշել է մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, որը կանցկացվի մայիսի 22-26-ը Բաքվում:




Լրահոս