ԴԱՏԱՐԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանի եւ ՃՈ տնտեսական բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի վերաբերյալ քրեական գործը` ըստ էության քննության առնելու համար: Մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված 217.600.000 դրամից վերականգնվել է 198.000.000 դրամը: Հիշյալ քրեական գործից անջատվել է ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ գործը, եւ նախաքննություն է իրականացվում: Հիշեցնենք, որ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանի գործով  հեթական նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին:




Լրահոս