Մաշտոցի պուրակի պաշտպանները ազատագրեցին էլիտար կրպակների տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ “Մեր քաղաքը”, “Մենք ենք այս քաղաքաի տերը” քաղաքացիական նախաձեռնության անդամները, բնապահպան ակտիվիստները ազատագրեցին Մաշտոցի պուրակում տեղադրված էլիտար կրպակների տարածքը: Վերադառնալով քաղաքապետարանի առջևի ակցիայից՝ ակտիվիստներին հաջողվեց կոտրել ոստիկանական պատն ու տեղադրված հատուկ պատնեշները։ Նրանց հաջողվեց մտնել էլիտար կրպակների տարածք: Այս պահին 50-ից ավելի ակտիվիստներ “գրավել” են էլիտար կրպակների տարածքները և չեն պատրաստվում թույլ տալ, որ կրպակների շինարարությունը շարունակվի: Ակտիվիստները կոչ են անում չտրվել ոստիկանական սադրանքներին և դուրս չգալ էլիտար կրպակների տարածքից: “Միացեք, մենք ենք այս քաղաքի տերը”, “Երևան”  բացականչություններով՝ Երևանի բոլոր քաղաքացիներին կոչ են անում միանալ և պայքարել իրենց իրավունքների համար:




Լրահոս