ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերի խաբվածներից մեկը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է: Նրա գնած բնակարանը երկրորդ անգամ վաճառվել է  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին: Փորձեցինք լուրը ճշտել նախ Կարապետյանից: Սակայն վերջինս Մոսկվայում է եւ մի քանի օր շարունակ` «անհասանելի»: Իսկ գեներալ Բաղմանյանի անձնական հեռախոսին պատասխանեց նրա վարորդ Արայիկը: Վերջինս լսեց հարցն ու ասաց. «100 տոկոսով նման բան չկա»:  Իսկ ավելի ուշ նրա օգնականն ասաց. «Բաղմանյանն ըտեղ բնակարան չունի: Ինքն ունի սեփական տուն 94 թվականից ու ապրում ա էդ տան մեջ, կարող եք գրել»:




Լրահոս