Մոսկվայի մանկապարտեզից երեխայի են առևանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում անհայտ անձը մանկապարտեզից երեխա է առևանգել: 4,5 տարեկան երեխային նստեցրել են մոխրագույն Kia ավտոմեքենայի մեջ և տարել անհայտ ուղղությամբ. տեղեկացնում է РИА Новости-ն:

Մայրաքաղաքի ոստիկանությունում ենթադրում են, որ երեխայի առևանգումը կապված է նրա ծնողների ամուսնալուծության հետ:

Հետագայում երեխան հայտնաբերվել է իր մոր տանը:

Այս շաբաթ դա երեխայի առևանգման միակ դեպքը չէ: Մերձմոսկովյան Դեդովսկի հիվանդանոցից գողացել էին 1,5 ամսական տղային, որին այնտեղ էին տեղափոխել այն բանից հետո, երբ մայրը նրանից հրաժարվել էր:

Ոստիկանությունը փնտրում է մանկիկի առևանգման մեջ կասկածվող կնոջը: Հայտնվում է, որ նրան բազմիցս նկատել են հիվանդանոցում: Թե ինչպես է նա երեխային դուրս բերել հիվանդանոցից, մնում է անհայտ:




Լրահոս