Ժիրինովսկին Կապելոյին ժլատ ու թալանչի է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ելույթներն աշխարհի առաջնության շրջանակներում. գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Советский спорт»-ին:

Քաղաքական գործիչը հայտնել է նաև ՌԴ ընտրանու գլխավոր մարզչի հետ խոսելու ցանկության մասին:

«Պետք է նրա համար նոր աշխատանք գտնել և խնդրել անձամդ գրել հրաժարականի մասին իր դիմումը: Բայց Կապելոն ժլատ է, չի ստորագրի, նրան ձեռնտու է հեշտությամբ 7 միլիոն ստանալը: Հավաքականը պարտվել է, բայց մարզչի աշխատավարձի վրա դա չի անդրադառնա: Թալանչինե՛ր»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Պետդումայի պատգամավորը նաև ցանկություն է հայտնել հավաքականի մարզչի տեղում տեսնել ЦСКА-ի ավագ մարզիչ Լեոնիդ Սլուցկիին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը չհաղթահարեց 2014թ. աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը. ռուսները ոչ ոքի խաղացին Ալժիրի (1:1) և Հարավային Կորեայի (1:1) հավաքականների հետ և պարտվեցին բելգիացիներին (0:1):




Լրահոս