Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնվել է անհարմար իրավիճակում:
Հանրաճանաչ թոքշոուի ժամանակ նա չի կարողացել պատասխանել 7 տարեկան երեխայի տված թվաբանական հարցին: Այդ առիթով լրագրողները շատ են ուրախացել և հեգնանքով նշում են, որ մեծերի համար թույլատրելի է մոռանալ բազմպատկման աղյուսակ, սակայն ոչ այն դեպքում, երբ նրանք մի ամբողջ երկրի ֆինանսների նախարար են. հաղորդում է vesti.ru-ն: