Բրիտանական թագաժառանգ արքայազն Չարլզը և նրա երկրորդ կինը՝ դքսուհի Կամիլան, ապահարզանի գործընթաց են սկսել.տեղեկացրել է International Business Times-ը:
9 տարվա ամուսնությունից հետո Ուելսի արքայազնի տիկինը պահանջել է չեղյալ համարել այն և իրեն վճարել 200 մլն ֆունտ ստերլինգ կամ 350 մլն դոլար:
Կամիլան հայտարարել է, որ այդ գումարով արքայական ընտանիքը կարող է գնել իր լռությունը` Չարլզից բաժանվելու մարնամասների և այլ ընտանեկան գաղտնիքների հետագա հրապարակումից զերծ մնալու համար:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ թագուհի Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել ապահարզանի գաղափարին, սակայն մերժել է ալիմենտներ վճարելու գաղափարը՝ այն «խայտառակություն» որակելով:
Ապահարզանի մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվել և չեն հերքվել: