Ամուսնուն դավաճանելու համար քարկոծելով սպանել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակկա նահանգում սպանել են 30-ամյա կնոջ: Նրան քարկոծելով սպանել են ամուսնուն դավաճանելու պատճառով:

Al-Arabiya-ի տեղեկություններով, կապկպված կնոջը կանգնեցրել են շուկայի հրապարակում և սկսել քարկոծել: Հասարակական պատժին մասնակցում էին իսլամական գրոհայինները, սակայ դրա ականատեսն են դարձել հրապարակ եկած տեղի բնակիչները:

Դա իսլամական բարոյականության խախտողների պատժի առաջին դեպքը չէ: Դրան է հավասարեցվում նաև սոցիալական ցանցերից օգտվելը: Ղուրանի պատգամները չկատարողների ծեծն ու կտտանքներն իրականացվում են ամեն օր:




Լրահոս