Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը`Հարություն Գրիգորյանին:
Շիրակի մարզային ոստիկանությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում. Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Նրան կրակել ու գցել են փոսը:
4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը` փորի կողմում, մյուսը նստատեղի, 3-րդ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: