Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ապրիլից երկրի արևելքում ուժային գործողությունների անցկացման համար բանակի կարիքների վրա ծախսել է 8.8 միլիարդ գրիվնա (750 միլիոն դոլար). հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Մատվիյչուկը, գրում է Itar-tass-ը:
«Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններ վարելու համար նախատեսված է ծախսել 9.1 միլիարդ գրիվնա (780 միլիոն դոլար)»,- հայտնել է Մատվիյչուկը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ գումարից ծախսվել է 2.3 միլիարդ գրիվնա (200 միլիոն դոլար), իսկ մնացյալ միջոցները մնում են ուժային կառույցներում՝ ուժային գործողությունները հաջողությամբ շարունակելու համար: