Մեծ Բրիտանիան իր անհանգստությունն է հայտնել ԼՂՀ խնդրի շուրջ աճող բռնության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Արտաքին և համագործակցության երկրների նախարարոււթյունն իր մտահոգությունն է հայտում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ծավալվող բռնության դեպքերով և հորդորում է բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը:

«Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ:

Արտաքին և համագործակցության երկրների նախարարության մամուլի խոսնակը ասել է.

ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:

Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքնթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում:




Լրահոս