Ռուսաստանի ողջ ղեկավարությունը կժամանի Ղրիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ Ղրիմում կհավաքվի Ռուսաստանի ողջ ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, նախարարները և պատգամավորները: Թերակղզի կժամանեն նաև գործարարները, տեղեկացնում է РБК-ն:

Պետդումայի պատգամավորները կսկսեն Ղրիմ ժամանել օգոստոսի 12-ից, որպեսզի շփվեն տեղի բնակչության հետ: Օգոստոսի 13-ին ավելի քան 20 պատգամավորներ առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովի ղեկավարությամբ կժամանեն «Արտեկ» մանկական ճամբար: Նրանց հետ եկած մարզիկները հատուկ մարզումներ կանցկացնեն երեխաների հետ, այնուհետև նրանց հետ մինի-ֆուտբոլ կխաղան:

Գլխավոր միջոցառումը նախատեսվում է օգոստոսի 14-ին, երբ Պետդուման լրիվ կազմով կհավաքվի Յալթայում Ռուսաստանի նախագահ Վրադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելու նպատակով:




Լրահոս