Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում բժշկի. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ազգային բնավորությունը յուրահատուկ կողմեր ունի: Մեր ժողովուրդը դեպքից դեպք է դիմում բժշկի  կամ, ինչպես Armlur.am-ի զրուցակիցները խոստովանեցին, դանակը ոսկորին հասնելու դեպքում:

Մեր զրուցակիցներից շատ քչերը խոստովանեցին, որ պարբերաբար բժշկական հետազոտությունների են ենթարկվում:

Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում այն պարտադիր և ընդունված կարգ է, և մի քանի ամիսը մեկ կենսական օրգանները հետազոտության ենթարկելով` մարդիկ բազմաթիվ լրջագույն հիվանդություններ են կարողանում կանխարգելել:

Ելքը մեկն է` առանց զլանալու՝ ժամանակ, ինչու չէ, նաև միջոցներ գտնել գոնե տարին 2 անգամ պոլիկլինիկաներ այցելելու համար:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս