«Նախագահների հանդիպումից հետո սահմանը համեմատաբար խաղաղվել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին  շրջանում բավականին սրված էր իրավիճակը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման: Ալիևյան արկածախնդիր վարչակարգի` վերջին շրջանում դրսևորած հակամարդկային և հակաբարոյական արարքներն ամենևին էլ չեն ընկճում մարտական ոգով տոգորված հայ մարդուն:

Ինչպես տեղեկացրել էր Armlur.am-ը` օգոստոսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հիմնականում խաղաղության պահպանմանն ուղղված ակնկալիքներ կային: Ալիևի ելույթը որքան էլ որ սադրիչ ենթատեքստեր պարունակեր, այնուամենայնիվ, խաղաղասիրական բովանդակության տարրեր էլ ուներ: Թե դա որքանով կհամապատասխանի իրականությանը, խաղաղության պահպանման համար ինչ կանի ադրբեջանական կողմը, ցույց կտա ժամանակը:

Երեք նախագահների հանդիպումից հետո հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային միջադեպերի նվազման միտում գրանցվեց: Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կարծիքով, բանակցային գործընթացում այս հանդիպումը խոստանում է դրական տեղաշարժեր, բայց ոչ միանգամից:

«25 տարի շարունակ մենք սահմանում զգոն ենք, պատրաստ ենք դիմակայել ադրբեջանական կողմի ցանկացած արկածախնդիր պահվածքին, բայց պետք է նկատեմ, որ նախագահների հանդիպումից հետո սահմանը համեմատաբար խաղաղվել է»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց գյուղապետը:

Լուսինե Հակոբյան




Լրահոս