Երևանում թարմ տեսքի է բերվել թվով 212 հենասյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 2014 թվականի 1-ին կիսամյակում ընկերության կողմից իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ շարժակազմի մասնակի նորոգման աշխատանքներ:

Ըստ այդմ, նորերով են փոխարինվել Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի 14200 մետր երկարությամբ պղնձալարերը: Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաև Սեբաստիայի, Էրեբունի և Թևոսյան փողոցների առանձին հատվածներում: Նալբանդյան, Լենինգրադյան, Նանսենի, Կիևյան, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներում և Սայաթ-Նովայի ու Իսակովի պողոտաներում ներկվել, թարմ տեսքի է բերվել թվով 212 հենասյուն:

Խանջյան փողոցում նաև հպակային լարերն են փոխարինվել`2200 մետր երկարությամբ: Կազմակերպվել են ընկերությանը պատկանող այլ մեքենամեխանիզմների ու ներքին ենթակառուցվածքների կարգաբերման աշխատանքներ: Առաջին կիսամյակում մասնակի նորոգվել է թվով 4 տրոլեյբուս, ևս մեկի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:




Լրահոս