Պտույտ ծովի վրայով՝ այրվող ինքնաթիռում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են դարձել «Տրանսաերո» ընկերության օդանավի հետ սեպտեմբերի 5-ին պատահած արտակարգ դեպքի մանրամասները:

Օդանավում բռնկված հրդեհի պայմաններում ծովի վրա պտույտ գործած «Բոինգի» ուղևորների սարսափազդու պատմությունը լայնորեն տարածվել է սոցցանցերում:

Ուղևորներից մեկի խոսքով, թռիչքի սկզբում ինչ-որ բան ահռելի ուժով հարվածել է ինքնաթիռին, և բոլորը լսել են կրակոց հիշեցնող ձայնը: Երբ օդանավը սկսել է բարձրանալ, մարդիկ նկատել են, որ ձախ շարժիչն այրվում է:

Հրամանատարը օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել, սակայն դա անմիջապես չի արվել: Մոտ մեկ ժամվա ընթացքում ինքնաթիռը պտույտներ է կատարել ծովի վրայով, որպեսզի պարպի վառելիքը:

Բարսելոնայի օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են հրշեջները, ոստիկանները և բժիշկները: Բարբախտաբար, ոչ ոք չի տուժել, տեղեկացնում է lifenews.ru-ն:




Լրահոս