Հայ բռնցքամարտիկները հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաեւ հայ բռնցքամարտիկները:

Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ:

Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին եւ կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիեւի հետ:

Այսօր հաղթանակ են տոնել նաեւ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վարդանյանը պարտության է մատնել բելառուս Դմիտրի Սապոնին, իսկ Բաչկովը առավելության է հասել Բրազիլիան ներկայացնող Ջոնաթան Սուարեսի նկատմամբ եւ վաղը կմրցի բելառուս Իվան Բառանչիկի հետ: Ցավոք պարտություն է կրել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանը, ով զիջել է Ռուսաստանը ներկայացնողՄուհամեդ Շաբանովին:

Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաեւ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը եւ Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաեւ 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Իքլիմյանը:




Լրահոս