«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերը հնարավոր է առաջիկայում ենթարկվեն լրջագույն կառուցվածքային փոփոխությունների: Էջմիածնում մտմտում են թեմերի թիվը դարձնել 35՝ ըստ նախկին Խորհրդային Հայաստանի շրջանների: Մինչև վերջերս Հայաստանում կար 10 թեմ, որոնք տարածքներով գրեթե համապատասխանում էին մարզերին: Վերջերս ՀԽՍՀ Արթիկի տարածքի սահմաններով ձևավորվել է Արթիկի թեմը:
Եթե նորարարությունն իրեն արդարացնի, առաջիկայում կունենանք 35 թեմ, յուրաքանչյուրն իր եպիսկոպոս-առաջնորդով: Եկեղեցականների շրջանում կատակով խոսում են, որ նրանք կփոխարինեն «ռայկոմի քարտուղարներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: