Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանում օրերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել “Հելսինկյան ասոցիացիա” հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին: Արման Վեզիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է ծագել մի տղամարդու հետ, ով բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը եւ նա ներկայացվել է բաժին: 45-ամյա Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել է հարեւանի տանը եւ այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլետներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի: Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել եւ միայն քաշքշել է նրա շորերից:
Կատարվում է նախաքննություն: