Մանկաբարձների առաջին գործադուլը՝ Մեծ Բրիտանիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի մանկաբարձները երկրի պատմության մեջ առաջին անգամ գործադուլ են անցկացնում աշխատավարձի բարձրացման պահանջով: Նման որոշում է կայացրել Մանկաբարձների թագավորական քոլեջը:

Արհմիության անդամների շարքերում անցկացված քվեարկությունը ցույց է տվել, որ մասնակիցների մեծ մասը կողմ են գործադուլին:

Բողոքի ակցիան կանցակցվի հոկտեմբերի 13-ին: Այն ավելի շատ խորհրդանշական բնույթի կունենա, քանի որ կտևի ընդամենը 4 ժամ: Բացի այդ՝ մանկաբարձները կշարունակեն բուժօգնություն ցուցաբերել ծննդաբերության ժամանակ, սակայն չեն ընդունի հղիներին և վերջերս ծննդաբերածներին:

Նույն օրը գործադուլ կանցկացնեն նաև Բրիտանիայի այլ բուժաշխատողներ: Նման որոշում է կայացրել Առողջապահության ազգային համակարգի մի քանի խոշոր արհմիություն: Եվս մի քանիսը պատրաստվում են այդ հարցով քվեարկություն անցկացնել, սակայն կասկած չկա, որ դրա արդյունքները դրական կլինեն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս