Էբոլան արդեն հասել է ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դալասում գրանցվել է Էբոլի տենդի առաջին դեպքն ԱՄՆ-ում:

Տեխասի հոսպիտալի ներկայացուցիչները հայտարարել են, թե հիվանդը, որի անունը չի հրապարակվում, տեղափոխվել է ինֆեկցիոն մեկուսարան:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է Էբոլայի՝ ավելի քան 3 հազար զոհի մասին Արևմտյան Աֆրիկայում, հիմնականում՝ Լիբերիայում:
Աֆրիկյան մայրցամաքում ամենամեծ երկիրը հանդիսացող Նիգերիայում գրանցվել է հիվանդացության 19 դեպք:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Էբոլայի բռնկումն անվանել է «գլոբալ անվտանգության սպառնալիք»: Միացյալ Նահանգները մտադիր են մոտ երեք հազար զինծառայող ուղարկել Լիբերիա՝ համաճարակի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու նպատակով:




Լրահոս