Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վ. Պուտինի ծննդյան օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ և Ռուսաստանին ծառայության գործում հաջողությունների ամենաջերմ մաղթանքներ:

Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, նախանշված նպատակներին հասնելու գործում սկզբունքայնությունը և հետևողականությունն այսուհետ ևս կծառայեն ռուսական պետականության ամրապնդմանը:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:

Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ:

Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն, քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:




Լրահոս