Հայկական ժամանակ. Մայիսի 24-ին նոր Աժ-ն կընդունի կառավարությն հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ նոր խորհրդարանի աոաջին նիստը տեղի կունենա մայիսի 24-ին: ,Դա օրենքի պահանջ է, առաջին նիստը սկսվում է ընտրության օրվանից հաշված 3-րդ հինգշաբթի օրը: Մայիսի 24-ին տեղի կունենա նստաշրջանի բացումըե,- ասել է Գալուստ Սահակյանը: Թերթը հիշեցնում է, որ հենց այդ օրն էլ, համաձայն Սահմանադրության, գործող կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի: Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկման առարկա է նաև այն հարցը, թե ով կդառնա նոր ձևավորված Աժ-ի նախագահ, և ով կնշանակվի ՀՀ վարչապետ: Շրջում են մի քանի անուններ: Մասնավորապես, խոսվում է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի, Աժ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունների մասին:




Լրահոս