Առաջիկա կառավարության ճակատագիրը դեռ անհայտ է. ՀՀԿ-ականներն իրենք անգամ չգիտեն` Սերժ Սարգսյանը կգնա կոալիցիա կազմելու ճանապարհով, թե ոչ: Իսկ այս ուղղությամբ նրանց առաջիկա քայլերի մասին թերթի բոլոր հարցերին ՀՀԿ-ականները պատասխանում էին, թե որոշողը Սերժ Սարգսյանն է, որն էլ ԼՂՀ-ից վերադառնալուց հետո կասի իր խոսքը:
Ժողովուրդ-ի աղբյուրները, սակայն, պնդում են, որ արդեն իսկ որոշակի գործընթացներ են կան այս ուղղությամբ: ՍԵրժ Սարգսյանի մերձավոր շրջապատը ցանկանում է ընդհանուր եզրեր գտնել մյուս բոլոր ուժերի հետ, ու եթե անգամ կոալիցիա չկազմեն, ապա պետք է առնվազն իշխանական կերակրատաշտից որոշ բաժին հանեն մյուսներին: Ըստ թերթի աղբյուրների` որքան էլ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունենա Աժ-ում, Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատը, այնուամենայնիվ ցանկանում է նախագահի ընտրությունների նախաշեմին հնարավորինս շատերին հաճոյանալ` դրա դիմաց կորզելով Ս. Սարգսյանին սատարելու խոստումներ: Օրինակ` նախարարի կամ փոխնախարարի որոշ պորտֆելներ կտան այս կամ այն կուսակցության ներկայացուցին` դրանով հարցը համարելով լուծված: Ժողովուրդ-ի աղբյուրների պնդմամբ` Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատը սկսել է քննարկումների մեջ մտնել ոչ միայն ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի, այլև ՀՅԴ և ,Ժառանգությունե կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նույն աղբյուրները պնդում են, որ հնարավոր է` կոալիցիա ձևավորվի ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-,Ժառանգությունե ձևաչափով: Իսկ ՀՅԴ-ն, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների գործոնը, գուցե չմիանա նրանց: Ժառանգություն-ից Արմեն Մարտիրոսյանը թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ծանոթ չէ նման քննարկումների: Թերթը նաև նշում է, որ Ժառանգությունն այսօր պատրաստվում է խորհրդի նիստ անցկացնել` քննարկելու իր առաջիկա քայլերը:
Ըստ շրջանառվող լուրերի` ԲՀԿ-ում լուրջ դիմադրություն կա կոալիցիա ձևավորելու խնդրի շուրջ: Այս տեսակետի ջատագովները Ծառուկյանին փորձում են համոզել, որ նման քայլի գնալու դեպքում իրենք կվերածվեն ՕԵԿ-ի, քանի որ միևնույն է, բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի որոշումների դեմ ազդեցության լծակներ չունեն, փոխարենը իրենց հերթին պատասխանատվության մասնաբաժին են ստանում, ինչն անցանկալի է: