ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ հաղթանակի օրը Ստեփանակերտում ամենայն հավանականությամբ կկայանա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությամբ: Ինչպես փոխանցում են մեր լավատեղյակ աղբյուրները, Քոչարյան-Սարգսյան հանդիպումը կայացել է, ընդ որում՝ բավականին երկար: Իհարկե, դժվար է այս պահին դետալային մանրամասներ հաղորդել այդ հանդիպման մասին, բայց նրանց ունեցած տրամադրությունից երկուսի շրջապատում էլ եկել են համոզման, որ զույգը որոշել է լինել միասնական: Նրանք պայմանավորվել են չխանգարել միմյանց, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասով որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:




Լրահոս