ՉԻ ՎԵՐՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից: Այսօր պարոն Սարգսյանը նախատեսում է հանդիպել լրագրողների հետ, եւ ենթադրվում է, որ նա հայտարարելու է այդ որոշման մասին: Չի բացառվում, որ Արամ Սարգսյանը հայտարարի նաեւ Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին: Թեեւ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, շատ ավելի հավանական է, որ Արամ Սարգսյանը պաշտոնապես դուրս չգա Կոնգրեսից, որպեսզի այդպես չհարվածի ու չվնասի այս կառույցին, բայց եւ՝ դե ֆակտո մի կողմ քաշվի:




Լրահոս