Իտալացի արվեստագետ Մինա Գրեգորին հայտնաբերել է մեծ նկարիչ Միքելանջելո դե Կարավաջոյի «Մագդալենայի զմայլանքը» նկարը: Այդ նկարը ավելի վաղ համարվում էր կորսված, սակայն, ինչպես պարզվել է, այն պահվել է մասնավոր հավաքածույում: Արվեստագետի կարծիքով, կտավի վավերականության մասին խոսում է նկարչի ուրույն ոճը:
Բացի այդ, կտավի հակառակ կողմում հայտնաբերվել է գրառում, ըստ որի այն պատկանել է իտալական Շիպիոնե Բորգեզե եպիսկոպոսին, ով եղել է բարերար և Կարավաջոյի գործերի սիրահար: Փորձագետների կարծիքով, հենց նա է պատվիրել նկարչին այդ կտավը, տեղեկացնում է ТАСС-ը: