Ամերիկյան հատուկ ծառայություններում աշխատել են հազարավոր նացիստներ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հատուկ ծառայությունների հետ կապված ևս մեկ աղմկահարույց սկանդալ է բացահայտվել: Ինչպես պարզվել է, «սառը պատերազմի» ժամանակ Խորհրդային Միությանը լրտեսելու նպատակով նրանք օգտագործել են նախկին նացիստներին:

Սկանդալային գաղտնի տեղեկությունները հրապարակել է The New York Times թերթի աշխատակից Էրիկ Լիխբլաուն: Լույս է տեսել նրա «Նացիստները մեր հարևանությամբ. ինչպես է Ամերիկան ապաստարան դարձել Հիտլերի մարդկանց համար» գիրքը:

Ամերիկացիների և նացիստների կապի մասին շատ է գրվել, սակայն վերջերս գաղտնազերծված նյութերը, որոնք տեղ են գտել Էրիկ Լիխբլաունի գրքում, բացահայտում է նման համագործակցության իրական ծավալները: Միայն ամերիկյան հետախուզության համար աշխատել են հազարավոր նացիստներ, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս