ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 14-ին կավարտի հոկտեմբերի 13-ից մեկնարկած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացը: Վերջինին կմասնակցի 264 դատական կարգադրիչ՝ համապատասխան մշակված երկու ծրագրով, 20 ակադեմիական ժամ տևողությամբ:
Առաջին ծրագիրն իր մեջ ներառում է հրազեն /ատրճանակ/ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնները, հրազենային վնասվածք ստացած անձանց առաջին բուժoգնություն ցուցաբերելու հմտությունները, հրազենի /ատրճանակի/ կիրառման ձևերը, իսկ երկրորդ ծրագրով կուսուցանվեն հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնները, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժoգնություն տրամադրելու ձևերն ու հատուկ միջոցների կիրառումը:
Նոյեմբերի 17-ից կանցկացվի նաև դատախազների հատուկ ուսուցման դասընթաց: 100 դատախազ կմասնակցի հատուկ ուսուցմանը՝ համապատասխան մշակված ծրագրով, 10 ակադեմիական ժամ տևողությամբ: Դասընթացները կավարտվեն 2014 թվականի նոյեմբերի 20-ին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին