Ավտովթար Սեբաստիա համայնքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 21-ին, ժամը 01.37-ին Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Դեռևս չբացահայտված հանգամանքներում`”ԲՄՎ” մակնիի 32 ՍՏ 084 պետհամարանիշի ավտոմեքեանան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Դավիթ Ավետիսյանին, ով տեղափոխվել է “Մալաթիա” բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր




Լրահոս