Բրիտանիայի հատուկ ծառայությունները ռուսախոս աշխատակիցներ են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական MI5, MI6 հատուկ ծառայությունները և կառավարական կապի կենտրոնը (GCHQ) փնտրում են ռուսերեն և չինարեն խոսող աշխատակիցների. տեղեկացնում է The Times-ը:

Ինչպես տեղեկացնում է թերթը, նման մասնագետների են ցանկանում ներգրավել Արևելքի լրտեսության մակարդակի բարձրացման և կիբեռհարձակումների պատճառով:

Երկար տարիների ընթացքում այդ ծառայություններն աշխատակիցներ էին վարձում արաբերենի, ինչպես նաև՝ պարսկերենի և Ուդուի իմացությամբ՝ Մերձավոր Արևելքից և Ասիայից ահաբեկչության վտանգը կանխելու նպատակով: Այժմ բրիտանական հատուկ ծառայությունները կենտրոնանում են Մոսկվայի և Պեկինի լրտեսների վրա. ասվում է հոդվածում:




Լրահոս