Ինդոնեզիայի քաղաքացիներն առանց խնդրի մուտք կգործեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանության արժանացավ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծը:

Ըստ ընդունված որոշման՝ այսուհետ Ինդոնեզիայի քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական և ծառայողական վավեր անձնագրեր, ազատվում են Հայաստանի տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից, սակայն գործում է մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամանակահատված:

Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ այս որոշումն ընդունվել է Ինդոնեզիայի և Հայաստանի միջև առկա հարաբերություններն ավելի ամրապնդելու համար:




Լրահոս