Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի. Դավիթ Ջամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի այսպիսի գործողությունների վրա, քանի որ գիտեն, որ այն չի վերածվի պատերազմի, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի”,- այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը և շարունակեց: Դառնալով ՀԱՊԿ-ի միջամտությանը՝ պարոն Ջամալյանը նշեց, որ դրա պահը չէ, քանի որ մեր բանակը լիովին ի զորու է վերահսկելու իրավիճակը: Նրա  կարծիքով՝ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները ապտակ են նաև միջազգային կազմակերպություններին:
Անդրադառնալով  ՀՀ ԱԳՆ-ի գործողություններին ու քայլերին՝ Դ. Ջամալյանը նկատեց. “Պետք է նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել, ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, սակայն միայն հայտարարությամբ չէ, որ պետք է սահմանափակվել: Մենք նախաձեռնողական պիտի լինենք նաև դեսպանատների աշխատանքը ակտիվացնելու, տարբեր միջազգային հանրային շրջանակների հետ աշխատելու առումով”:




Լրահոս