Beeline-ը գործարկում է «My Beeline Armenia» հավելվածի վեբ տարբերակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9 դեկտեմբերի, 2014 թ., Երևան: Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» շարժական հավելվածի վեբ տարբերակի գործարկման մասին, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվել հավելվածից նաև համակարգչով:

«Մեր բաժանորդները կարճ ժամանակահատվածում սիրեցին և գնահատեցին «My Beeline Armenia» հավելվածի պարզությունը և հարմարավետությունը: Արդյունքում այն այսօր Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկն է: Հաշվի առնելով հավելվածի աճող պահանջարկը` մենք գործարկում ենք նրա վեբ տարբերակը, որն իր արագ և ժամանակակից համակարգի միջոցով Beeline-ի ծառայություններն ավելի պարզ և հարմար կդարձնի մեր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«My Beeline Armenia» հավելվածը հասանելի է www.app.beeline.am հղումով: Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի և միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաև ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաև անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին:

Հավելվածի վեբ տարբերակը ներկայացված է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից մեկն է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 10530: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում:




Լրահոս