ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում:
Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը, ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շարունակականությունը համապատասխանում է ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարի և նրա թիմի հետ աշխատանքը իրենց համար առողջ համագործակցության լավագույն օրինակներից է և հավելել, որ նախարարության կողմից ներկայացված հարցադրումներն ընդգրկվելու են ՀՀ-ԵԽ 2015-2017 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հետագա հնարավոր համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարար տեղակալ Արման Թաթոյանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն