Ազատության հրապարակում քիչ հետո մեկնարկող ոչ իշխանական ուժերի հանրահավաքից առաջ այստեղ արդեն մի քանի հարյուր մարդ է հավաքվել:
Օպերայի բակի տարբեր հատվածներում խումբ-խումբ հավաքվել են հատկապես տարբեր ջոկատներ ներկայացնող ազատամարտիկներ:
Երևանի՝ կենտրոնական տարբեր փողոցներում նկատվում է մարդկային հոսք դեպի հրապարակ: Այսուհանդերձ հանրահավաքը չի խոստանում մարդաշատ լինել: