Նախօրեին երևանյան պանդոկներից մեկում մարտական ընկերոջ ՝ Ռազմիկ Պետրոսյանի հետ տհաճ միջադեպիւ մասնակիցը դարձած «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը այսօր հայտարարել է, որ ոստիկանություն չի դիմել և չի էլ պատրաստվում դիմել:
Նրա կարծիքով, միմոսություն է հույսեր փայփայելը, թե ոստիկանությունը բացահայտելու է ծեծկռտուքի մանրամասները կամ առավել ևս պատժելու է մեղավորներին:
Մանվել Եղիազարյանի խոսքով, ժողովուդրն ամեն ինչ գիտի, իսկ իրենց ոչինչ ավելին պետք չէ:
Armlur.am-ի հետ զրույցում Մ. Եղիազարյանը նշեց, որ մոտ 10 հոգով իրենց վրա հարձակված երիտասարդները դիմակավորված չէին՝ ի տարբերություն այսօր առավոտյան ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի:
«Եթե մարդիկ մոտիկանում, ասում են, մեր նախագահին ուզում եք փոխել հա՞, դա ղումարի հետ, կարծեմ, կապ չունի: Չի՞ նշանակում, որ քաղաքական է: Մեզ այդ տղաները մոտեցան, ասեցի՝ ի՞նչ է եղել տղաներ, ասում են՝ բա մենք այնտեղ նստած հաց էինք ուտում, դուք ասում էիք նախագահ եք ուզում հանեք, հեղափոխություն անեք: Ես բառ առ բառ ներկայացնում եմ եղածը»,- շարունակեց պատմել Մանվել Եղիազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ հաղորդում տվե՞լ են արդյոք ոստիկանություն դեպքի մասին, ազատամարտիկը նշեց. «Ի՞նչ ոստիկանության մասին է խոսքը, ինչի՞ համար դիմենք: Եթե ձին կամ էշը քեզ քացի է տալիս, հարձակվում ես հետը կռիվ անելո՞ւ: Չէ, թողնում ես հանգստանա կենդանին»:
Անդրադառնալով այսօր առավոտյան ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքին՝ Մանվել Եղիազարյանն ասաց, որ մինչև հստակ չիմանա՝ ինչ է տեղի ունեցել, որևէ մեկնաբանություն անել չի կարող: Դեպքը Մանվել Եղիազարյանը չի համարում իրենց հետ տեղի ունեցածի շարունակություն:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում