«Ռեալ»-ում չի կարելի սխալներ գործել. Կեյլոր Նավաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը հայտարարել է, որ մադրիդյան ակումբում խաղալը շատ բարդ է:

«Պետք է պատրաստ լինել խաղի յուրաքանչյուր դրվագին՝ գիտակցելով, որ մրցակիցները վտանգավոր են խաղում։ «Ռեալ»-ում չի կարելի սխալներ գործել, այլ անհրաժեշտ է 100 տոկոսով կենտրոնացված լինել,- նշել է Նավասը:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նավասն ընդամենը երկու հանդիպման է մասնակցել:




Լրահոս