Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլն անդրադարձել է իսպանական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով 2014թ. «Ոսկե գնդակ»-ի ֆավորիտներից մեկն է: Մյուս ֆավորիտների թվում են կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
«Կարծում եմ, որ հիմա Ռոնալդուն բարձունքում է, և եթե նա շարունակի նույն ոգով, կարող է պատմության մեջ լավագույնը դառնալ: Իմ կարծիքով՝ Ռոնալդուն և Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ երկու լավագույններն են:
Նրանք ավելի լա՞վն են, քան Պելեն և Մարադոնան: Նրանք բարձունքում են, բայց ֆուտբոլում դժվար է որոշել, թե ով է առաջինը, երկրորդը կամ երրորդը: Եթե Կրիշտիանուն շարունակի նույն կերպ ևս հինգ տարի… », – Ռաուլի խոսքերն է մեջբերում BBC-ն: